|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Աֆղանստանի հյուսիս-արեւելքում թալիբներն ավելի քան 50 ոստիկան են պատանդ վերցրել. տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները` վկայակոչելով թալիբների հայտարարությունը եւ տեղական իշխանություններին:
Տեղեկությունների համաձայն` թալիբները դարանակալել են ոստիկաններին եւ գերել նրանց, երբ նրանք վերադարձել են տուն եւ զինված չեն եղել:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մոջահեդը էլեկտրոնային փոստով ԶԼՄ-ներին տեղեկացրել է ոստիկաններին պատանդ վերցնելու մասին եւ հայտնել, որ նրանց ճակատագիրը որոշելու է թալիբների «ռազմական խորհուրդը»: