|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի կառավարությունը խուճապի մեջ փորձում է փրկել Լիբիայում մնացած իր 25 հազար քաղաքացիներին: Ներկայումս տարհանվել են ընդամենը հազարը:
Ինչպես տեղեկացնում է mignews.com-ը, մոտ 4000 թուրք փորձել են հեռանալ Լիբիայի` մեծությամբ երկրորդ քաղաք Բենգազիից, սակայն օդանավակայանում նրանց պատանդ են վերցրել ընդդիմադիրները: Նրանք հայտարարել են, որ թուրքերին օգտագործելու են «որպես հակակշիռ Լիբիայի կատաղած շան` գնդապետ Քադաֆիի բանակին»:
Լիբիայի իշխանությունները հրաժարվում են ընդունել Թուրքիայի քաղաքացիների փրկության համար ուղարկված ինքնաթիռները: Մոտ 2400 մարդ տարհանելու նպատակով այսօր լիբիական նավահանգիստներից մեկում խարիսխ է գցելու թուրքական 2 նավ: