|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման Թուրքիայում անցկացվող G20-ի գագաթաժողովի շրջանակներում առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», խոսելով սիրիական ճգնաժամից կողմերը նախ արձանագրել են, որ նախօրեին Վիեննայում տեղի ունեցած բանակցությունները հաջող են անցել, ապա երկկողմ համոզմունք հայտնել, որ Սիրիայում անհրաժեշտ է քաղաքական տրանսֆորմացիա, որը պետք է իրականացնեն եւ վերահսկեն սիրիացիները, իսկ այդ գործընթացին պետք է նախորդեն սիրիական ընդդիմության եւ Ասադի վարչակազմի միջեւ բանակցությունները` ՄԱԿ-ի միջնորդությամբ:
Ի դեպ, Օբամա-Պուտին առանձնազրույցը տեւել է մոտ 35 րոպե, թեեւ երկկողմ հանդիպում նախատեսված չի եղել: