|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը մարտի 26-ին հերքել է, թե Ռուսաստանի և Թուրքիայի միջև համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայի հյուսիսում Բաշար Ասադի կառավարական ուժերի և, այսպես կոչված, Սիրիայի զինված ընդդիմության կողմից վերահսկվող տարածքների միջև անցակետեր բացելու մասին:
Ավելի վաղ որոշ ռուսական ԶԼՄ-ներ, վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, լուրեր էին տարածել այն մասին, որ Մոսկվան և Անկարան պայմանավորվել են, մարդասիրական նկատառումներով, հեշտացնել մարդկանց տեղաշարժը սիրիական Իդլիբ նահանգով և Հալեպ քաղաքով: Սակայն թուրքական անվտանգության աղբյուրները Anadolu-ին հայտնել են, որ նման բան չկա։
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Կարպովը հայտնել էր, որ այս թեմայի վերաբերյալ բանակցություններ են ընթանում։