|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Բեյրութի նավահանգստում «Հեզբոլլահ» խմբավորման զենքի առկայության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, նման լուրերը միտված են քաղաքականացնելու ողբերգությունը: Այս մասին տեսաուղերձում ասել է «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլահը:
Լիբանանցիների շիաների առաջնորդը նշել է, որ պայթյունից հետո մի շարք լրատվամիջոցներ գրել են «Հեզբոլլահ» -ի ներգրավման վերաբերյալ, առանց նույնիսկ նախնական տեղեկություններ ունենալու իրական պատճառների մասին:
«Մենք հերքում ենք այն պնդումները, որ մենք վերահսկում ենք նավահանգիստը: Մենք ավելի շուտ գիտենք այն մասին, թե ինչ է գտնվում Հայֆայի նավահանգստում, բայց ոչ այն մասին, թե ինչ է գտնվում Բեյրութի նավահանգստում», – ավելացրել է Նասրուլլահը:
«Հեզբոլլահ» -ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր փորձել են կեղծ պատկերացում կազմել նավահանգստում տեղի ունեցածի մասին, ինչը կարող է լիբանանյան հասարակության մեջ միայն ավելի մեծ լարվածություն առաջացնել: