|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Եգիպտոսի և ՄԱԿ միջնորդական ջանքերով պաղեստինյան խմբավորումներն ու Իսրայելը երկուշաբթի երեկոյան պայմանավորվել են հրադադարի շուրջ. հայտնում է Yerkir.am-ը՝ Sky News Arabia-ին հղումով:
Նշվում է՝ կողմերի միջեւ կրակի դադարեցումն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով կեսգիշերին:
Հիշեցնենք՝ երկուշաբթի լույս գիշերը Իսրայելի ՌՕՈՒ-ն հրթիռային հարված էր հասցրել Դամասկոսի արվարձաններին, որտեղ տեղակայված է պաղեստինցիների ռազմաբազան, և որտեղ մշակվում են հրթիռային զենքի նմուշներ, որոնք հետագայում արտադրվում են Գազայում ու օգտագործվում Իսրայելի դեմ:
Իսրայելական ավիացիան երկուշաբթի գիշերը հարձակվել է նաեւ Գազայի հատվածում «Իսլամական ջիհադի» հետ կապված տասնյակ թիրախների վրա՝ ի պատասխան կիրակի կատարված հրթիռակոծության եւ անկլավի սահմանին ֆուգաս պայթեցնելու փորձի: