|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչները պայմանավորվել են կրակի դադարեցման շուրջ իսրայելցի զինվորականների կողմից Գազայի հատվածին հարվածելուց հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ պայմանավորվածության հասնելուն օգնել է Եգիպտոսը։ Այսպիսով՝ կողմերը պայմանավորվել են վերջ դնել բռնությանը։
Մայիսի 5-ի առավոտյան իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին Գազայի հատվածից իսրայելական տարածքի ուղղությամբ արձակված 430 հրթիռի մասին։ Ի պատասխան՝ իսրայելական բանակը հարձակվել է պաղեստինցիների 200 թիրախների վրա։
Նշվում է, որ մայիսի 5-ին Իսրայելի հրթիռակոծման հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկը՝ Համեդ Ահմեդ Աբեդ Հուդրին։ Հրթիռն ընկել է նրա մեքենայի վրա։