|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վաղը ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը վաղը` մարտի 26-ին կհրապարակի Մատաղիսի գորոծով որոշումը: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը վճռել էր արդարացրել Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին և Մուսա Սերոբյանին:
Տուժողներից Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իր բողոքով խնդրել է վերանայել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ կայացնել ճիշտ վճիռ: Իսկ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը պահանջում է ամբողջությամբ բեկանել դատարանի վճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ եւ Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7, Արայիկ Զալյանին՝ 8, Մուսա Սերոբյանին` 8 տարի ազատազրկմամբ:
Նախորդ դատական նիստի ընթացքում վերաքննիչ բողոքներ են ներկայացրել տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանը եւ մեղադրող դատախազ Անդրանիկ Շահինյանը, իսկ վերաքննիչ բողոքների դեմ առարկություն է ներկայացրել երեք արդարացվածների պաշտպան Հայկ Ալումյանը:
Դատական նիստի ընթացքում մեղադրյալները կներկայացնեն իրենց առարկությունները:
Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը եւ Արայիկ Զալյանը մեղադրվում էին 2003 թ. ծառայության ընթացքում Մատաղիս գյուղի զորամասում ծառայողներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ:
Եվ ինը տարի համառ պայքարից հետո միայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է նրանց: