|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ավարտել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունը: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ, և մոտ 40 րոպե տևողությամբ բացատրություններ է տվել: Ռոբերտ Քոչարյանը մանրամասն պատմել է, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 19-ից սկսած մինչև մարտի 2-ը ըկած հատվածում:
«Վաղը ժամը 15:00-ին դատարանը որոշում կկայացնի»,- ասաց Ալումյանը: