|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրիների ցուցակում Հայաստանը 87-րդն է:
Զեկույցը պատրաստվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից եւ պարունակում է տվյալներ տարբեր երկրների բնակիչների կյանքի մակարդակի եւ սոցիալական պաշտպանվածության, կրթութային եւ մշակութային զարգացման մակարդակի, հանցավորության վիճակի, շրջակա միջավայրի պահպանության մասին:
Նորվեգիան, Ավստրալիան, ԱՄՆ-ը, Նիդերլանդները եւ Գերմանիան մարդկության զարգացման ամենաբարձր մակարդակ ունեցող երկրներն են:
Հետխորհրդային երկրներից ցուցակում, բացի Հայաստանից, հայտնվել են Բելառուսը (50), Ռուսաստանը (55), Ղազախստանը, Վրաստանը (72), Ուկրաինան (78), Ադրբեջանը (82), Բալթյան երկրները` Էստոնիան, Լիտվան եւ Լատվիան, համապատասխանաբար, 33, 41 եւ 44 տեղերում են:
Ցուցակը եզրափակում են Նիգերը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությւնը, Մոզամբիկը, Չադը եւ Բուրկինա Ֆասոն. ունեն մարդկային զարգացման ցածր մակարդակ. տեղեկացնում է Новости-Грузия-ն: