|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Խփի
Չնայած նախագահ Ս. Սարգսյանը կառավարության առջև նպատակ էր դրել 2012 թվականին մինչև 7 տոկոսանոց տնտեսական աճ խփել, կառավարությունը ոգևորվել՝ 7.2 տոկոս է խփել: Այս փաստը, ասում են, ՀՀԿ վերնախավը ներել չի կարողանում: Բայց թե, այ ախպեր, ի՛նչ անենք: Խփելն էնքան հաճելի բան է, որ աշխարհ չի քանդվի, եթե նախագահի 7-ի դիմաց մի 0.2 տոկոս էլ վարչապետը խփի:
Ցոլա
Գեներալ-մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը եկած-չեկած՝ գյումրեցիք խաղ են կապել խեղճի վրա. «Ցոլակյան, ցոլա, գնա, /խի/յարիդ հետ յոլա գնա»:
Մինուս
Հարցազրույցներից մեկում ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը ՀՀԿ անդամների թիվը, իրական 160 հազարի փոխարեն, 16 հազար է դարձրել: Թե դու ո՛ր օրվա մինուս «երգողն» ես:
Սուս
Նկատի ունենալով քննադատության տարափը, որ ծայր է առել 5000 դրամ ընտրակաշառքի մասին ՀՀԿ-ականի իր բարոյա-փիլիսոփայական խոհերը ներկայացնելուց հետո, Շուշանն Պետրոսյանին բաց նամակով քաջալերել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ «Շուշ ջան, պինդ կաց»: Մինչդեռ, PR մասնագետների կարծիքով, ավելի ճիշտ արած կլիներ, եթե ասեր՝ Շուշ ջան, սուս կաց:
Դուրս
Ժողովրդական իմաստնությունները` դարձվածքների տեսքով, այնքան առատորեն են հորդում 5-րդ գումարման Գալուստ Սահակյանի բերանից, որ կարելի է ասել՝ բառի բուն իմաստով նա դրանք դուրս է տալիս:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ