|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ադրբեջանի տերմինաբանության պետական հանձնաժողովը համարում է, որ երկրում չափազանց մեծ տարածում են գտել օտար անունները եւ առաջարկում է արգելել դրանք: Հատկապես դա վերաբերում է ռուսերենից փոխառված անուններին եւ «ով», «եւ» վերջավորություններով ազգանուններին. ադրբեջանցի պաշտոնյաները դա հետխորհրդային մնացուկ են համարում. տեղեկացնում է Regnum-ը:
Այն բանից հետո, երբ մշակվի արգելված անունների ցուցակը, այն կուղարկվի Ադրբեջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակներ: Նշվում է, որ նորամուծությունը վերաբերելու է միայն ադրբեջանցի երեխաներին: