|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արդեն տեղեկացրել ենք, որ, ի տարբերություն Երեւանի այլ համայնքների բնակիչների հետ հանդիպումների, գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանին Էրեբունի համայնքում տալիս էին տարաբնույթ հարցեր, բացի Ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ հարցերից:
Օրինակ` մի կին նախագահի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրեց` շարունակելու է մնալ Շախմատի ֆեդերացիայի նախագահ:
«Երկու պաշտոն կա, որից ես կամավոր չեմ հրաժարվելու` մեկը` Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնն է, մյուսը`ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը: Իսկ եթե ստիպված լինեմ` դե ինչ արած»,- կեսկատակ-կեսլուրջ հայտարարեց նախագահը:
Նա նշեց, որ թեեւ մեր շախմատիստներն էլ են երբեմն սայթաքում, բայց լավ տղաներ են: