կարևոր
1648 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-18 11:40
Քաղաքական

Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում Հայաստանն է. Կարապետյան

Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում Հայաստանն է. Կարապետյան

Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում՝ ինքը Հայաստանն է, անհուն հարգանքն ու սերը իմ հայրենիքի, մեր ավանդույթների, մեր պատմության, մեր Եկեղեցու հանդեպ։ Այս մասին հայտարարություն է տարածել գործարար Սամվել Կարապետյանը։

«Երեկվա իրադարձությունները հերթական անգամ ցուցադրեցին գործող իշխանության ողջ սնանկությունը։

Անկեղծ ատելությունը Հայ Առաքելեկան եկեղեցու նկատմամբ, քամահրական վերաբերմունքը ազգային արժեքների հանդեպ, առողջ քննադատության անընդունելիությունը, որևէ այլախոհություն կոպտորեն ճնշելու հիվանդագին ցանկությունը, ցավոք, այս իշխանության «որակների» ոչ ամբողջական ցուցակն է։ Բայց Հայաստանը միշտ ու առաջին հերթին հայտնի է եղել իր սկզբունքային և անվախ որդիներով, ու դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել նրանց։ Երեկ շատերն ընդվզեցին անարդարության դեմ, ու ես անկեղծ շնորհակալ եմ նրանց։

Նա նշել է, որ վստահ է` համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից։ Աստծո օգնությամբ»: