Փոխարժեքներ
30 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.47 |
EUR | ⚊ | € 450.83 |
RUB | ⚊ | ₽ 4.8983 |
GBP | ⚊ | £ 526.8 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի ասուլիսի ընթացքում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը անդրադարձավ այն վարկածին, թե իշխանությունները կարող են ընկերության կառավարումն իրենց վերցնել՝ առանց սեփականության փոխանցման։
Նրա խոսքով՝ դա իրավական առումով անհնարին և վտանգավոր սցենար է, քանի որ որևէ կառավարիչ չի կարող պատասխանատվություն կրել սեփականատիրոջ փոխարեն, առավել ևս՝ ֆինանսական կամ վարկային պարտավորությունների առումով։ Ղազինյանը նշեց, որ նման մոտեցումը բացահայտում է որոշ շրջանակների մակերեսային և կարճատես մտածողությունը։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտնի արտահայտության շահարկմանը՝ «թքած ունեմ ձեր վրա էլ, հեցի վրա էլ», Ղազինյանը շեշտեց, որ դա չի նշանակում անտարբերություն կամ լքելու մտադրություն։ Նա բացատրեց, որ արտահայտությունը հնչել է զգացմունքային պայմաններում՝ ի նշան սկզբունքային մերժման այն գործողությունների նկատմամբ, որոնք ի վիճակի են ոտնահարելու արժանապատվությունը։
Ղազինյանն ընդգծեց, որ Կարապետյանը նման մարդու կերպար չէ, ով կարող է «գին վճարել» ազատության դիմաց՝ դավաճանելով սեփական սկզբունքներին կամ արժեքներին։ Ավելին, նա հայտարարեց, որ նման շահարկումները անբարոյականության հստակ դրսևորում են, քանի որ թիրախավորում են մի մարդ, որի անձն ու դիրքորոշումը շատ լավ հայտնի են թե՛ հանրությանը, թե՛ իշխանություններին։
Մանրամասն՝ տեսանյութում։