|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հայկական Ժամանակ»-ում կարդում ենք. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի հետ Դուբայում գտնվող Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը ապրիլի 1-ին ժամանելու է Երևան՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը ընդունելու։
Հիմա Կարապետյանի պատվերով վերջնական աուդիտ է իրականացվում ցանցերում, եւ Երեւան ժամանելով նա պետք է մի շարք կադրային հարցեր լուծի: Ինչպես տեղեկացրել ենք, Սամվել Կարապետյանը դարձել է ՀԷՑ-ի նոր սեփականատերը, որը հսկայական մոտավորապես 100 մլն դոլարի պարտքեր ունի: Թե որքա՞ն է կազմելու գործարքի գինը դեռևս ոչ ոք չգիտի:
Որոշ տեղեկությունների համաձայն, սակայն, Կարապետյանը կենդանի գումար չի վճարի, այլ «Ինտեր ՌԱՈ-ԵԷՍ»–ին պատկանող ՀԷՑ-ը ձեռք կբերի զանազան հաշվանցումավարկային մեխանիզմներով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։