Փոխարժեքներ
24 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ադրբեջանական REAL շարժումն այս տարի կայանալիք նախագահական ընտրություններում կառաջադրի շարժման ղեկավար Իլգար Մամեդովի թեկնածությունը:
APA լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր Մամեդովի ձերբակալության առնչությամբ կուսակցության մամուլի քարտուղար Նաթիգ Ջաֆարլին մամուլի ասուլիս է հրավիրել եւ հայտարարել այս մասին: Ըստ նրա` կուսակցությունն ավելի վաղ էր նման որոշում կայացրել եւ մտադիր էր նրա թեկնածության մասին հայտարարել 4 օր անց, սակայն առաջնորդի ձերբակալությունից հետո որոշել են ամեն ինչ հստակեցնել:
Հիշեցնենք, որ Մամեդովին մեղադրել են հունվարի 24-ին Իսմայիլըի շրջանում անկարգություններ հրահրելու մեջ եւ դատապարտել 2 ամսվա ազատազրկման: