|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եվրոպայի խորհրդի {որհրդարանական վեհաժողովն այսօր կնշանակի երեք անկախ փորձագետի այդ կառույցի որոշ անդամների նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքների հետաքննության համար. այդ անդամները մեղադրվում են ադրբեջանական իշխանություններից խոշոր գումարներ ստանալու մեջ. հայտնում է ադրբեջանական contact.az-ը:
Caviargate անվանումով սկանդալն առաջացել է ԶԼՄ-ների հրապարակումներից հետո, որոնցում ասվում է, որ 2013-ի հունվարին ԵԽԽՎ որոշ անդամներ և նախկին անդամներ կաշառվել են ադրբեջանական կառավարության կողմից, որպեսզի դեմ քվեարկեն Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցին: Արդյունքում` զեկույցը տապալվել է, իսկ որոշ խորհրդարանականներ դրա դիմաց արտոնություններ և գումարներ են ստացել, որոնց ծագումը պարզ չէ: Խոսքը գումարների, թանկարժեք գորգերի, շքեղ հյուրանոցներում կացությամբ Բաքու անվճար ուղևորությունների և այլնի մասին է:
Հունվարին ԵԽԽՎ ավելի քան 60 պատգամավոր պահանջել է այդ հարցի վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնել: