|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը հրաման է արձակել միջուկային զենք փորձարկել. ըստ ИТАР-ТАСС-ի` տեղեկացնում է տեղական թերթերից մեկը` վկայակոչելով անանուն աղբյուրներ:
Թերթի աղբյուրը նաեւ միջուկային փորձարկման հնարավոր ամսաթիվն է ասել ` փետրվարի 16-ը` ԿԺԴՀ նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը, կամ փետրվարի 25-ը, քանի որ այդ օրը տեղի է ունենալու հարավկորեական նորընտիր նախագահ Պակ Կըն Խեի երդման արարողությունը:
Նույն աղբյուրի համաձայն` ԿԺԴՀ առաջնորդը նաեւ հայտարարել է, որ հունվարի 29-ի կեսգիշերից երկրում ռազմական դրություն է հայտարարված, եւ որ բոլոր զինվորական ստորաբաժանումները պետք է պատրաստ լինեն պատերազմի:
Անցյալ կիրակի օրը ԿԺԴՀ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Կիմ Չեն Ընը արտակարգ խորհրդակցությունն է անցկացրել երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության հետ եւ հրամայել «արդյունավետ պետական միջոցառումներ» իրականացնել` պատասխանելու համար ՄԱԿ-ի պատժամիջոցներին:
ԿԺԴՀ-ն 2006-ին եւ 2009-ին միջուկային փորձարկումներ արդեն իրականացրել է: