|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը ղեկավարել է երկրի ռազմաօդային ուժերի զորավարժություններն ու միաժամանակ ակնարկել պատերազմի նախապատրաստվելու մասին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Կենտրոնական հեռագրային գործակալությանը հղումով:
Երկրի ռազմաօդային ուժերի զորավարժությունների ընթացքում Կիմ Չեն Ընը հիշեցրել է երկրի՝ ռազմական գործողությունների պատրաստվելու կարևորության մասին և պարզաբանել, որ զորավարժությունները պետք է անցկացվեն առանց նախազգուշացնելու։
«Դրանք (զորավարժությունները- խմբ.) հնարավորություն են տալիս բարելավելու Կորեական ազգային բանակի մարտական պատրաստականությունը»,- մանրամասնել է ԿԺԴՀ նախագահը: