|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սրբավայրերի և մշակութային վայրերի պահպանման հարցը Լեռնային Ղարաբաղի շահագրգիռ կողմերի հետ Ռուսաստանի շփումների մի մասն է, որին հատուկ կարևորություն է տրվում. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում նշել էր Ղարաբաղի քրիստոնեական եկեղեցիների և վանքերի անվտանգության ու բնականոն եկեղեցական կյանքի ապահովման կարևորությունը:
«Այս հարցը հատկապես արդիական է և կողմերի հետ մեր շփումների օրակարգում է», - ասել է Զախարովան ճեպազրույցում։