|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Հյուսիս-հարավ» նախագծի մաս հանդիսացող Աստարա-Ռեշտ երկաթգիծը նոր հնարավորություններ կբացի եվրասիական տարածաշրջանի համար. հայտնում է РИА Новости-ն:
Ալիևը ստորագրված մի շարք փաստաթղթերից առանձնացրել է երկուսը: Մեկը վերաբերում է Կասպից ծովում երկու երկրների համատեղ աշխատանքին, մյուսը՝ Աստարա-Ռեշտ երկաթգծի կառուցմանը։ Ըստ Ալիևի՝ այդ փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն։
Իրանի նախագահը նույնպես ընդգծել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կարևորությունը։