|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
«Խոսելով միմյանց հետ» նախագծի նպատակը հայ եւ թուրք հասարակությունների միջեւ հարաբերությունների ձեւավորումն է: Ծրագրերի շրջանակում հայ եւ թուրք ուսանողները նկարահանել են երկու ֆիլմ այն մասին, թե երիտասարդներն ինչ գիտեն Հայոց ցեղասպանության մասին. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ըստ նրա` արդեն երեք տարի է, ինչ ծրագիրը կյանքի է կոչվել: Խառատյանը նշեց նաեւ, որ ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից:
«Մեր նպատակն է անդրադառնալ Հայոց ցեղասպանությունից փրկված սերունդներին: Ծրագրի մասնակիցները ուսումնասիրել են Թուրքիայի Մուշ քաղաքում ապրող բնակչության գիտելիքները Մուշի մասին, եւ ստացված արդյունքը առաջիկայում գրքի տեսքով կներկայացվի հանրությանը»,- ասաց ազգագրագետը:
Գերմանացի պրոֆեսոր Մաթիաս Քլինգբերգերն էլ, իր հերթին, նշեց, որ Գերմանիայի կողմից ծրագրի ֆինանսավորումը պայմանավորված է նրանով, որ Գերմանիայի պատմությունը Երկրորդ համաշխարհայինից հետո շատ մութ էջեր ունի եւ իրենք գիտակցում են, որ չկա ապագա` առանց հիշելու: