|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ապրիլի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «1915» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը (Րաֆֆի Հովհաննիսյանի որդին է) և Ալեք Մուհիբյանը:
Լիամետրաժ ֆիլմի կարգախոսն է` «Չես կարող փախչել անցյալից»: Գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը, Անժելա Սարաֆյանը, Սեմ Փեյջը, Նիլոլայ Կինսկին, Ջիմ Փիդոքը:
Ֆիլմը նկարահանվել է Լոս Անջելեսում: Նշենք նաև, որ ֆիլմի երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է:
Ֆիլմի պաշտոնական պրեմիերան տեղի կունենա ապրիլի 24-ին Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում: Մինչ Հայաստան հասնելը ֆիլմը կցուցադրվի նաև Բեռլինում /ապրիլի 5-ին/, Նյու Յորքում /ապրիլի 22-ին/:
Ֆիլմի պաշտոնական թրեյլերն արդեն պատրաստ է: