|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Նիստին մասնակցում են Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ՖԻԴԵ-ի 23 անդամներ և աշխարհի մոտ 20 երկրների շախմատային ֆեդերացիաների ներկայացուցիչներ:
ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը իր խոսքում նշեց.
«Շատ ուրախ ենք գտնվել այստեղ` Ծաղկաձորում, այս հրաշք և գեղեցիկ քաղաքում: Երբ առաջարկ եղավ 2013 նախագահական խորհուրդն անցկացնել Հայաստանում, բոլորը միաձայն համաձայնեցին:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանում ջերմ հյուրընկալության և խորհրդի աշխատանքների համար հիանալի պայմաններ ստեղծելու համար: Նաև ցանկանում եմ առանձին շնորհակալություն հայտնել պարոն Սերժ Սարգսյանին ոչ միայն Հյաստանում շախմատի զարգացման, այլև ՖԻԴԵ-ում նրա ունեցած մեծ ավանդի համար:
Հայաստանը շախմտային երկիր է: Այն միակն է, որն իր կրթական համակարգում մտցրել է շախմատը` որպես դասավանդվող առարկա: Մենք այստեղ ենք ուսումնասիրելու այդ ծրագիրը և հետագայում, հնարավորության դեպքում, ընդլայնելու այն նաև մյուս երկրներում»: