|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արտ-դիլեր Լարի Գագոսյանը հետաքրքիր մանրամասներ է հայտնել Մադոննայի մասին: Գագոսյանի խոսքերով` երգչուհին փաստացի իր անձնական վարորդն է եղել. գրում է Лента.ру-ն:
Նրանց ծանոթության ժամանակ`1980-ականներին, Մադոննան դեռ սկսնակ երգչուհի է եղել: Գագոսյանին Մադոննայի հետ ծանոթացրել է նկարիչ Ժան Միշել Բասկիան, որն այն ժամանակ հանդիպում էր երգչուհու հետ: Գագոսյանը հյուրընկալվել է Բասկիայի տանը, և որոշ ժամանակ նրանք երեքով միասին են ապրել: Հենց այդ ժամանակ էլ Մադոննան հանդես է եկել վարորդի դերում: Բանն այն է, որ Գագոսյանը զրկված է եղել վարորդական իրավունքից, եւ Մադոննան նրան ու Բասկիային մեքենայով այս ու այն տեղ է տարել: