|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրաքյան ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ այսօր 80 տարեկանում մահացել է երկրի նախագահ Ջալալ Թալաբանին: Սակայն նախագահի աշխատակազմից դեռեւս որեւէ հաստատում չի ստացվել. տեղեկացնում է РБК-ն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թալաբանիին տեղափոխել են հիվանդանոց, նա կաթված էր ստացել: Ըստ ԶԼՄ-ների` նա հիվանդանոցում էլ առանց գիտակցության գալու մահացել է:
Թալաբանին Իրաքի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2005 թվականից: Վերջին տարիներին առողջական խնդիրներ ուներ: Թեեւ սահմանադրական բարեփոխումների հետեւանքով Իրաքում իշխանությունը կենտրոնացել էր վարչապետի ձեռքում, Թալաբանին շարունակում էր մեծ ազդեցություն ունեցող քաղաքական դեմք մնալ: