|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին, ով անցյալ տարվա դեկտեմբերին հոսպիտալացվել էր Գերմանիայի հիվանդանոցներից մեկը` «ուղեղի կաթված» ախտորոշմամբ, մինչ օրս չի ավարտել բուժումը և շարունակում է գտնվել կլինիկայում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Մայիսին Իրաքի գլխավոր դատախազությունը դիմել էր խորհրդարանին` վաղաժամ ընտրություններ անցկացնելու խնդրանքով: Սակայն Թալաբանիի շրջապատն այն ժամանակ հայտարարեց, որ նախագահն արդեն կազդուրվել է եւ մոտ օրերս հայրենիք կվերադառնա:
Թալաբանին, սակայն, մինչ օրս Իրաք չի վերադարձել, ինչը բազմաթիվ ասեկոսեների առիթ է տվել, անգամ` նախագահի մահվան մասին լուրեր են շրջանառվում: