|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը դատապարտել է շաբաթ օրը Մահմուրի ճամբարի վրա հարձակումը՝ այն անվանելով «վտանգավոր քայլ»:
Թուրքական պետության ներխուժումը կրկին ուղղվել է դեպի Մահմուր փախստականների ճամբար, որը գտնվում է Հյուսիսային Իրաքում: Ճամբարում, որն Էրբիլից մոտ 60 կմ հարավ-արևմուտք է, ապրում են հազարավոր քրդեր, որոնց 1990-ականներին Թուրքիան վտարեց հյուսիսային Քրդստանի (Արևմտյան Հայաստան) հողերից: Ճամբարը պաշտոնապես գտնվում է ՄԱԿ-ի փախստականների գործակալության պաշտպանության ներքո, սակայն Թուրքիայի կողմից բազմիցս ենթարկվել է հարձակման, ինչի արդյունքում զոհեր են եղել:
Շաբաթ օրը թուրքական բանակը զինված անօդաչու թռչող սարքով հարձակվել է ճամբարի վրա։ Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը կիրակի օրը գրավոր հայտարարությամբ խստորեն դատապարտել է հարձակումը՝ այն որակելով որպես «վտանգավոր քայլ»: Իրաքի նախագահը հայտարարության մեջ նշել է, որ հարձակումը վտանգում է խաղաղ բնակիչների, ներառյալ՝ փախստականները կյանքը և հակասում է միջազգային ու հումանիտար իրավունքներին: