|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը դատապարտել է Իսրայելի հարձակումը Կատարի վրա՝ վերահաստատելով Թեհրանի լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կատարին։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ հեռախոսազրույցում Փեզեշքիանը խստորեն դատապարտել է Իսրայելի ագրեսիան Կատարի դեմ և ընդգծել, որ Իրանը ամուր կանգնած է իր կատարցի եղբայրների կողքին՝ պատրաստ ձեռնարկելու ցանկացած անհրաժեշտ միջոց նրանց աջակցելու համար։
Նախագահը հայտարարել է, որ «սիոնիստական ռեժիմն անտեսում է բոլոր ընդունված միջազգային նորմերն ու օրենքները՝ իր գործողություններն իրականացնելով Միացյալ Նահանգների աջակցությամբ»։ Նա շեշտել է, որ սեփական անվտանգությունը պաշտպանելու պատրվակով Իսրայելը սպառնում է ամբողջ տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը և հանցագործություններ է կատարում առանց որևէ սահմանափակման։
Իրանի նախագահը նաև կոչ է արել իսլամական երկրներին միասնական և համակարգված դիրքորոշում ընդունել՝ դատապարտելու Իսրայելի բացահայտ ագրեսիան թե՛ խոսքով, թե՛ գործով, կանխելու նրա կողմից նման վարքագծի կրկնությունը։