Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Ամերիկյան հայտնի New York Times պարբերականը դատապարտել է թուրքական Hurriyet թերթի վրա հարձակումը:
Ըստ Hurriyet-ի` New York Times-ը «Թուրքիայի ընդդիմադիր լրատվամիջոցները հարձակման են ենթարկվում» վերնագրով հոդված է հրապարակել, որում ներկայացվել է, թե ինչպես Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Hurriyet-ին ուղղված քննադատություններից հետո նրա մի խումբ կողմնակիցներ հարձակվել են թերթի կենտրոնական գրասենյակի վրա, կոտրել ապակիները, հայհոյել և փորձել ներխուժել շենք:
Հոդվածագրի խոսքով՝ թուրքական թերթի դեմ այս հարձակումն ընդդիմադիր մամուլի հանդեպ հետզհետե մեծացող հարձակողական արշավի մի մասն է:
Պարբերականն իր հոդվածում անդրադարձել է նաև վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայից երեք օտարազգի լրագրողի արտաքսման, Էրդողանին վիրավորելու մեղադրանքով մի շարք քաղաքացիների դեմ սկսված հետաքննությունների, Nokta ամսագրի և ընդդիմադիր լրատվամիջոցների՝ ճնշումների ենթարկվելու, ինչպես նաև դրանց ղեկավարների՝ ահաբեկիչների հետ համագործակցելու կասկածանքով հարցաքննվելու փաստերին:
Հոդվածագրի խոսքով՝ «Լրագրողներն առանց սահմանի» կազմակերպության՝ մամուլի ազատության վերաբերյալ կազմած ցուցակում Թուրքիան 180 երկրների շարքում 149-րդ տեղն է զբաղեցնում: