|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երևանն Ամանորին պատրաստվում է միջոցառումների որակական ու քանակական աննախադեպ ցուցանիշով ու նորամուծություններով:
Տոնակատարությունները մեկնարկելու են դեկտեմբերի 20-ից՝ Ամանորի առաջին բացօթյա համերգով և խորհրդանշական միջոցառմամբ, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ կմիացնի հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչին կհաջորդի մեծ հրավառությունը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երևանքի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Արամ Սուքիասյանը։
Անդրադառնալով Ձմեռ պապերի ընտրությանը՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ չափանիշների հարցում շատ խիստ են լինելու, որպեսզի տոնական օրերին Հանրապետության և Ազատության հրապարակներում միայն բարեկիրթ Ձմեռ պապեր շրջեն։