|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը աղետ կլինի բոլորի համար, ովքեր առնչություն ունեն հիմնախնդրին, եւ միակը, ով կշահի այդ իրադրությունից, իր կայսերական նոր գաղափարներն առաջ տանող Ռուսաստանը կլինի. ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության` կարծիք է հայտնել ԱՄՆ բանակի ցամաքային զորքերի ռազմական քոլեջի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Ստեֆեն Բլանկը:
Վերլուծաբանը նշել է, որ բանակցային գործընթացի վերջին ձախողումները զարմանալի չեն: «Սակայն, հետեւելով Կովկասում զարգացումներին, կարելի եզրակացնել, որ եթե միջնորդական առաքելությունն առաջընթաց չի գրանցում, ապա բանակցությունների արդյունքը կարող է ավելի անսպասելի լինել»,- ընդգծել է նա: