|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի ցամաքային զորքերի հրամանատար Օլեգ Սալյուկովը սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար Կիրիլ Կուլակովին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ՊՆ-ին հղումով։
Ըստ աղբյուրի, Հասանովը հայտարարել է ղարաբաղյան կողմից իբր «վերջին շրջանում սադրանքների թվի ավելացման» մասին։ Սալյուկովն ասել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են։