|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վանում տեղի ունեցած երկրաշարժից օրեր անց թուրքական իշխանությունները սկսել են ուսումնասիրել քաղաքի պատմական կոթողները: Ըստ նախնական տվյալների` վնասվել է նաեւ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթը:
Թուրքական «Զաման» օրաթերթը հիշեցնում է, Վանա լճի Աղթամար կղզում գտնվող պատմական եկեղեցին 2007 թվականին նորոգվել էր թուրքական կառավարության կողմից` «ի նշան Հայաստանի հանդեպ բարի կամքի», եւ վերաբացվել որպես թանգարան:
Պատկան մարմինները տեղեկացնում են, որ այս պահին կղզում շարունակվում է պատմական կառույցների կրած վնասի ուսումնասիրությունը: