կարևոր
367 դիտում, 44 րոպե առաջ - 2026-09-28 23:36
Աշխարհ

Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել. Բանգկոկում տուժել է շուրջ 700 հզ․ բնակիչ

Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել. Բանգկոկում տուժել է շուրջ 700 հզ․ բնակիչ

Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել։ Բանգկոկում ջրհեղեղից տուժել է շուրջ 700 հազար բնակիչ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է Reuters-ը,

հաղորդագրություն է տարածել Թաիլանդի կառավարության տեղեկատվական կայքը, իսկ զոհերի թիվը, հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը, հաղորդել է

Կառավարության սեպտեմբերի 28-ի տվյալներով՝ Բանգկոկում տուժել է մոտ 329 հազար տնային տնտեսություն։ Քաղաքում տեղումները թուլացել են, և որոշ ճանապարհներ կրկին անցանելի են, սակայն մի շարք թաղամասերում ջուրը դեռ չի հեռացել։

Նշվում է, որ ջրածածկ տարածքների ավելի քան 80 հազար բնակիչ չի կարողանում դուրս գալ տներից։ Օգնություն հասցնելու համար գործի են դրվել նավակներ և շարժական խոհանոցներ։