|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 22-28-ը գրանցվել է 864 դեպք, որից 596-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 185 կենցաղային կանչ, 487 հրդեհի ահազանգ, 85 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 107 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի:
Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 40 դեպք, որից 13-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 9 դեպք, զոհվել է 1, տուժել՝ 8 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: