|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 348 դեպք, որից 206-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 118 կենցաղային կանչ, 153 հրդեհ, 37 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 41 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 2 դեպք:
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 2 տրանսպորտային միջոց:
Գրանցվել է օձերի հայտնաբերման 11 դեպք:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 9 դեպք, որի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:
