|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բուրկինա-Ֆասոյի հյուսիսային Սում նահանգում ահաբեկիչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 35 խաղաղ բնակիչ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Զոհերի մեծ մասը կանայք են։ Ահաբեկիչների զոհն է դարձել նաև 4 զինծառայող և 3 ոստիկան, իսկ ուժային կառույցների մոտ 20 ներկայացուցիչ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ լրատվամիջոցի՝ ահաբեկիչների խումբը հարձակվել է Արբինդա քաղաքից ոչ հեռու տեղակայված զինվորականների վրա։ Բանակին հաջողվել է հետ մղել հարձակումը, բայց նահանջելով՝ գրոհայինները ոչնչացրել են խաղաղ բնակչությանը։
Երկրի նախագահ Ռոկա Կաբորեն ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին ու քաջալերել նրանց՝ ասելով, որ զինվորականներին հաջողվել է չեզոքացնել 80 գրոհայինի։
Արևմտյան Աֆրիկայում տեղեկայված երկրում 2 օր համազգային սուգ է հայտարարվել։