կարևոր
433 դիտում, 49 րոպե առաջ - 2026-09-28 23:58
Աշխարհ Տարածաշրջան

Իրաքը վերսկսվել է չվերթները դեպի Իրան

Իրաքը վերսկսվել է չվերթները դեպի Իրան

Iraqi Airways ավիաընկերությունը վերսկսել է Նաջաֆ ալ-Աշրաֆի օդանավակայանից դեպի Իրանի օդանավակայաններ չվերթները։ Ինչպես փոխանցում է Al Jazeera-ը, այս մասին հայտնել է Իրաքի պետական լրատվական գործակալությունը։

Չվերթները դադարեցվել էին ուրբաթ՝ ԱՄՆ-ի կողմից իրանական ավիաընկերությունների հետ համագործակցող ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումից հետո։

Այդ որոշման հետևանքով Բաղդադի, Նաջաֆի, Էրբիլի և Սուլեյմանիայի օդանավակայանները դադարեցրել էին դեպի Իրան և Իրանից բոլոր չվերթները։

Կիրակի օրը Նաջաֆում հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիա էին անցկացրել չվերթների կասեցման դեմ։