|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մոսկվայից և Երևանից Սարատով թռիչքները վերահասցեավորվել են Սամարայի և Վոլգոգրադի այլընտրանքային օդանավակայաններ՝ Ռոսավիացիայի կողմից սահմանված ժամանակավոր սահմանափակումների պատճառով, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Սարատովի «Գագարին» օդանավակայանում։
Ավելի վաղ «Ռոսավիացիան» հայտնել էր, որ Սարատովի օդանավակայանում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել՝ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
«Մոսկվայից «Աերոֆլոտ» և Երևանից «Shirak Avia» ավիաընկերությունների՝ դեպի «Գագարին» օդանավակայան իրականացվող չվերթերն ուղղորդվել են Սամարայի և Վոլգոգրադի պահեստային օդանավակայաններ», - հայտնել Է գործակալության զրուցակիցը: