|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում Խաչվերացի տոնին նվիրված պատարագ է մատուցվել: Իրադարձությանն անդրադարձել են թուրքական բոլոր լրատվամիջոցները: Haberturk-ը հիշեցրել է, որ սա վերանորոգումից հետո արդեն երկրորդ պատարագն է, որ մատուցվում է սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
Hurriyet-ը գրել է, որ պատարագին 2000 հայ է մասնակցել: Մոտ 3 ժամ տեւած պատարագը մատուցել է Սահակ եպիսկոպոս Մասալյանը, սակայն ներկա է գտնվել նաեւ Պոլսո հայոց փոխպատրիարք Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Կղզու անվտանգությունը ոստիկանները հսկել են ուղղաթիռներով:
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, պատարագից հետո կղզում օրհնված հաց է բաժանվել, ինչից հետո ուխտավորները հեռացել են կղզուց: