|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չեղարկվել է սեպտեմբերի 6-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք ամենամյա պատարագը: Ըստ «Ակօս»-ի՝ պատարագը չեղյալ է հայտարարել Քումքափըյի հայոց պատրիարքարանը՝ ապահովության նկատառումներից ելնելով:
Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվել են վերջին շրջանում Թուրքիայում հաճախակի դարձած զինված հարձակումներն ու դրանց հետևանքով գրանցված զոհերը: Պատարագի մատուցման օր հայտարարության մեջ չի նշվել:
Ակնկալվում էր, որ այս տարի, 2011 թվականից ի վեր, կլինեին ամենաշատ այցելուները ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: