|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին վերաբացվելուց հետո արդեն 7-րդ անգամ պատրաստվում է ամենամյա պատարագին։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Van Ekspres»-ը։
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ 2010 թ․ ի վեր ամեն տարի կազմակերպվող պատարագի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են։ Պատարագն այս տարի կմատուցվի սեպտեմբերի 8-ին։ Արարողությանը մասնակցել ցանկացողներն արդեն իսկ սկսել են հյուրանոցներում համարներ ամրագրել։
Թուրքական կայքէջը, բնականաբար չի հիշատակում, որ Վասպուրականի թագավոր Գագիկ Առաջինի կողմից կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին հայկական է, այլ բավարարվում է միայն նշելով, թե եկեղեցին մեծ նշանակություն ունի հայերի համար։