|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Փաշինյանի ղեկավարության ներքո ներկայիս վարչակազմը հրաժարվել է եկեղեցու և պետության միջև որևէ սահման պահելուց և աննախադեպ արշավ է վարում եկեղեցու ազատության դեմ։ Այս մասին ԵԽԽՎ նիստում հայտարարել է պատգամավոր Էդվարդ Լին:
«Այս ընտրությունները միայն քաղաքական իշխանության մասին չեն։ Ես լիովին չեզոք եմ այն հարցում, թե ով է Հայաստանի կառավարությունը։ Դրանք օգտագործվել են որպես ստեղծված մանդատ՝ սուրբ ինստիտուտը լիակատար պետական վերահսկողության տակ դնելու համար»,- հայտարարել է Էդվարդ Լին։
Հայ Առաքելական Եկեղեցին «աշխարհի ամենահին ազգային եկեղեցին» է և այսօր բախվում է սպառնալիքի, որը գալիս է ոչ թե արտաքին հակառակորդից, այլ պետությունից»,- նշել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում անգլիացի պատգամավորը՝ հավելելով, որ վերջին տարվա ընթացքում պետությունն իրականացրել է հոգևորականության ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններ և կալանավորումներ, եկեղեցու աշխատակիցների հետապնդում, ինչպես նաև սահմանափակումներ կիրառել արտագնա ուղևորությունների նկատմամբ։