կարևոր
4858 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-16 11:32
Տարածաշրջան

Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո Աթաթուրքի ամբարտակը ճաքել է և կարող է ցանկացած պահի պայթել

Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո Աթաթուրքի ամբարտակը ճաքել է և կարող է ցանկացած պահի պայթել

Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո Աթաթուրքի ամբարտակը ճաքել է. ըստ Tasnim-ի՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Աթաթուրքի ամբարտակը ծայրահեղ ծանր վիճակում է 7,5 և 7,8 մագնիտուդով երկու ավերիչ երկրաշարժերից հետո. գրում է «Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամի» հիմնադիր Փույա Հոսսեինին։

«Թուրքիայից ստացված հաղորդագրությունները ցույց են տալիս, որ ուժեղ երկրաշարժերից հետո ամբարտակում բազմաթիվ ճեղքեր են առաջացել։

Փորձագետները նախազգուշացրել են, որ ամբարտակը կարող է ցանկացած պահի պայթել, և արդյունքում վնասը կարող է ազդել ամբարտակի մոտ 30 քառակուսի կիլոմետր տարածքի վրա։

Աթաթուրքի ամբարտակը GAP նախագծի (Güneydoğu Anadolu Projesi-Հարավարևելյան Անատոլիական նախագիծ) հիմնական ամբարտակներից մեկն է և համարվում է աշխարհում հինգերորդ ամենամեծ ամբարտակը շինարարության ծավալով և երրորդը՝ հիդրոէներգիայի արտադրությամբ։

Ներկայումս GAP նախագիծը ներառում է 13 ամբարտակ, որոնցից 7-ը վերահսկում են Եփրատ գետի ջրերը, իսկ 6-ը՝ Տիգրիս գետի ջրերը։