|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանում փետրվարի 13–ին տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 165 հետցնցում, որից ամենաուժեղը 3 մագնիտուդով է։ Այս մասին փետրվարի 14-ին մամուլի ասուլիսում նշեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը՝ անդրադառնալով նախօրեին հայ-վրացական սահմանին տեղի ունեցած երկրաշարժին և դրա հետևանքներին։
Նրա խոսքով` հետցնցումները բնորոշ են նման երկրաշարժերին։
«Եթե շատ հին մի կառույցից մի քանի քար է թափվել, դեռ չի նշանակում, որ փլուզում է: Օրինակ՝ նույն Երևանում շատ մարդիկ կան, որ ասել են՝ չեն զգացել, կան մարդիկ, որոնց նկարագրությունից երեւում է, որ շատ ուժեղ են զգացել: Եթե մարդը մի փոքր ավելի շատ է վախեցած, ավելի ճոխ է նկարագրում»,- ասաց Մարգարյանը: