|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Պարզվում է` պետական ապարատում կա մեկը, ում կառավարության առջեւ հավաքված ամբոխը չի նյարդայնացնում: Հենց այդ մեկն էլ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին խորհուրդ է տվել այսօր կանխարգելիչ գործողությունների չգնալ եւ ցուցարարներին չխոչընդոտել:
Բայց նախորդ շաբաթ ստացած «դասերն» Ալիկ Սերգեյիչը չի մոռացել ու իրեն խորհուրդ տվողին առաջարկել է անցնել նույն սցենարի միջով: «Արի նույն սցենարը քեզ համար պատրաստեմ, Վարդգես Գասպարիին էլ բերեմ. իրա մոտ թքելը լավ ա ստացվում, թող խոսի, բերնից էլ թուքը թափի վրեդ, շատ նորմալ ա, դու էլ դրան նորմալ վերաբերվի: Բայց ես զզվում եմ, որ իմ շորերի վրա թուք ա թափվում, ես էլ չեմ կարում էդ շորը հագնեմ»,- ասել է ոստիկանապետը:
Լրագրողների հարցին` այդ պաշտոնյան կառավարությունի՞ց է, ոստիկանապետը բացասական պատասխան տվեց: