Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը եւ ՀՀԿ գործադիր մարմնի մյուս անդամները հավաքվել էին Հանրապետականի գրասենյակում: ՀՀԿ-ԲՀԿ ապահարզան, սակայն, երեկ տեղի չի ունեցել: Մոտ մեկ ժամ տեւած քննարկումից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը թերթի թղթակցին հայտնել է, որ քննարկել են տնտեսական հարցեր:
Թերթի տեղեկությունների համաձայն` ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալու հարցը հետաձգվել է, այն կքննարկվի Սերժ Սարգսյանի` հեկտեմբերի 23-25-ը Մոսկվա կատարելիք պետական այցիցի հետո, երբ ՀՀ ներքաղաքական որոշ խնդիրներ կճշտվեն նաեւ Կրեմլի համար:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ըստ որոշ լուրերի` օրերս տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: