|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 260 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 1300 կրակոց:
ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից yerkir.am-ին հայտնում են, որ, չնայած ադրբեջանական կողմի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնպահ են մնացել համարժեք գործողություններից և հակառակորդի նախահարձակ մարտավարությանը պատասխանել խիստ անհրաժեշտության դեպքում: